Եգիպտոսի նախագահական ընտրություններում 2-րդ փուլ են անցել Մուրսին ու Շաֆիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եգիպտոսի նախագահական ընտրությունների գերագույն հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքները: Ըստ այդմ, առաջին տեղում “Մուսուլման եղբայրներ” շարժման թեկնածու Մոհամեդ Մուրսին է, ով ստացել է մոտ 5 մլն 765 հազ ձայն: Երկրորդ տեղում է երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի իշխանության օրոք վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկը` մոտ 5 մլն 505 հազ ձայներով: Այս երկու թեկնածուները երկրի բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն երկրորդ փուլում, որը նախատեսված է անցկացնել հունիսի 16-17-ին:
 




Լրահոս