Մերձմոսկովյան ամառանոցում գտել են շների կողմից կծոտած նորածնի մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել մեկ տարեկան աղջկա մահվան կապակցությամբ:

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Մանսուրովո գյուղում գտնվող այգեգործական ընկերության տարածքում հայտնաբերվել է երեխայի մարմին: Պարզվել է, որ մոսկվայաբնակ ընտանիքի մայրն ամառանոցում իր աղջկան պառկեցրել է սայլակի մեջ, որը թողել է առաջին հարկում, իսկ ինքը գնացել է քնելու երկրորդ հարկում: Գիշերը կինը երեխային գտել է հատակին՝ առանց կենդանության նշանների:

Ինչպես տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, երեխայի մարմնի վրա հայտնաբերվել են քերծվածքներ և շան ատամների հետքեր: Քննությունը ենթադրում է, որ երեխային կարող են կծոտած լինել շները՝ հաշվի առնելով, որ տարածքում տարբեր տեսակների մոտ 10 շուն է բնակվում:




Լրահոս