Վաղը տեղի կունենա ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով դատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, նշանակված է “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” հասարակական կազմակերպությունն ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի դատաքննությունը, այս մասին տեղեկանում ենք ՀԿ հաղորդագրությունից:
 Հիշեցնենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակե ՀԿ–ի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցադիմում ներկայացնելու համար հիմք են ծառայել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011թ. հոկտեմբերի 15-ին “Զինուժ”  ծրագրում տրված հարցազրույցները: Կազմակերպությունը համարում է, որ հարցազրույցներն ,իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններե:




Լրահոս