Սահմանամերձ համայնքներին սոցիալապես կօգնեն. ԱԺ-ն քվեարկեց միաձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի նիստում կազմակերպվեց երեկ քննարկված մի քանի նախագծերի քվեարկությունը: Մասնավորապես, «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 100 կողմ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց այսպես միաձայն քվեարկելու համար:

Քվեարկության դրվեց նաև «Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն էլ ընդունվեց 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նիստի սկզբում Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին:




Լրահոս