2014 թվականի Bellator Fighting Championships մենամարտերի ավարտված սեզոնը դեռ չի նշանակում մարզիկների միջև թշնամության և ավանդական մրցակցության ավարտ:
Երեկ Սան Դիեգոյի Valley View Casino Center-ում Bellator 131 մամուլի ասուլիսի ժամանակ Մուհամմեդ «Քինգ Մո» Լավալը փորձել է ոչնչից սկանդալ սարքել` ձեռնոց նետելով Տիտո Օրտիզին: Նա իրեն համեմատել է հայտնի ֆիլմի հերոսի՝ Ջանգոյի հետ և խոստացել UFC-ի շրջանակներում նախկին չեմպիոնին պատժել ինչպես հարկն է:
«Ես պատրաստ եմ քեզ տալ այն, ինչ փնտրում ես: Ես պատրաստ եմ Ջանգո դառնալ քեզ համար, քեզ հետ կմենամարտեմ ամենադաժան ձևով, լուրջ եմ ասում»,-ասել է նա:
«Յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է մենամարտել ինձ հետ»,-պատասխանել է Օրտիզը:
«Դու չես ուզում մենամարտել ինձ հետ. Նորից սկսելու ես՝ վիզս է ցավում, մեջքս է ցավում….»,-հեգնել է Լավալը:
«Ես ուզում եմ մենամարտել: Մենք դեռ այն ժամանակ պետք է մենամարտեինք, բայց ես մարզման ժամանակ վիզս վնասեցի: Կարծում եմ՝ դա մեծ մենամարտ կլինի, և հանդիսատեսն այն հաճույքով կդիտի»,-եզրափակել է իր խոսքն Օրտիզը: