Կարևոր է Յուրա Մովսիսյանի վերադարձը. Մուրատ Յակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև  Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Մորդովիայի» հետ խաղին կարող են մասնակցել նաև այն ֆուտբոլիստները, ովքեր մինչ այդ պահեստայինների նստարանին էին: Չեմ կարող ասել՝ մեկնարկային կազմում կլինի Մովսիսյանը, թե Ձյուբան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ֆուտբոլիստներն ինչպես իրենց կդրսևորեն մարզումների ընթացքում: Լավ է, որ ապաքինվում են վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Հատկապես կարևոր է Յուրա Մովսիսյանի վերադարձը»,- նշել է Յակինը:

Նշենք, որ «Մորդովիա»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա կիրակի:




Լրահոս