ՀԱՐՑ. Արդեն սկսվում են ամառային տաք օրերը, եւ մենք, ինչպես շատերը, պատրաստվում ենք գնալ Սեւանա լիճ: Կցանկանայի իմանալ, թե մայրուղիներում (տվյալ դեպքում` Երեւան-Սեւան) մաքսիմալ թույլատրելի արագությունը որքան է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մայրուղիներում մեքենան անհրաժեշտ է վարել 90 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ: Քաղաքացու հարցին լիարժեք պատասխան կարող է լինել ճանապարհային երթեւեկության կանոնների 65-րդ կետը:
Բնակավայրերից դուրս երթեւեկությունը թույլատրվում է՝
l 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ՝ թեթեւ մարդատար եւ 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար մեքենաներին (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ՝ ավտոմայրուղիներով),
l 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ՝ միջքաղաքային եւ հատուկ փոքր դասի ավտոբուսներին ու մոտոցիկլետներին՝ բոլոր ճանապարհներին.
l 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներին, կցորդ քարշակող թեթեւ մարդատար եւ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար մեքենաներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ ավտոմայրուղիներով):
պաշտպանություն» կազմակերպության
նախագահ Էդուարդ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Աքիլլես»-ի պատասխանը լիարժեք է, ուստիեւ վարորդներին մնում է հետեւել գործող կարգին, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանել իրենց իրավունքները: Նշված կետերը կարելի է նույնիսկ մշտապես ձեռքի տակ ունենալ, քանի որ հաճախ ավտոտեսուչներին դժվար է լինում բացատրել այն պարզ իրողությունները, որոնք վերջիններս թերեւս ավելի լավ պետք է իմանային: