ԱՄՆ-ն Ուկրաինային հավելյալ 320 մլն դոլար է հատկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն 320 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ գումարը կտրամադրվի ի լրումն 1 մլրդ դոլար արժողությամբ վարկին, որը հատկացվել էր 2014թ. մայիսին. տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 118 մլն դոլար հատկացվել է ուկրաինական զինծառայողների պատրաստման և տեխնիկական օժտման համար՝ սահմանի պաշտպանության և վերահսկման մակարդակի բարձրացման նպատակով:

Այդ օգնությունը ներառում է ծախսեր նաև զրահաբաճկոնների, գիշերային դիտման սարքերի, ծանր ինժեներական տեխնիկայի, նոր կապի միջոցների և այլնի համար:




Լրահոս