Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել «Պադերբորնի» դեմ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում: Նա 65-րդ րոպեին վնասել է սրունքաթաթային հոդը և չի կարողացել շարունակել խաղը: Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:
Խաղից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Մարկո Ռոյսին:
«Շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Ռոյսը դարձյալ վնասվածք է ստացել: Դա նույնիսկ ավելի ծանր է, քան այն, որ «Պադերբորնի» դեմ խաղում բաց թողեցինք հաղթանակը և բավարարվեցինք մեկ միավորով»,- նշել է նա:
Հավելենք, որ Ռոյսի ապաքինման ստույգ ժամկետները հայտնի չեն: