ԼՈՒՅՍԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Խորհրդարանում Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի 2011 թվականի տարեկան ծրագիրը, որի ընթացքում հայտարարեց, որ այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա: «Անկախ նրանից, գազի սակագնի շուրջ բանակցություններն ինչ ելք կունենան, էլեկտրաէներգիայի սակագինը կմնա նույնը»,- վստահեցրեց Նազարյանը: Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց` անկախ գազի սակագնի շուրջ բանակցությունների արդյունքից, այս տարվա ապրիլի 1-ից գազի սակագինը չի բարձրանա: «Վստահաբար ասեմ, որ այս տարվա ապրիլի մեկից գազի սակագնի փոփոխություն չի կարող լինել, քանի որ համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կանոնակարգի եւ էներգետիկայի մասին օրենքի` սակագինը պետք է սահմանվի, ապա մեկ ամիս հետո ուժի մեջ մտնի»-, նշեց պարոն Նազարյանը:




Լրահոս