![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//27069.jpg)
ԴՕՍԱԱՖ-ի պետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց ՀՀ կառավարության ընդունած որոշման վերաբերյալ: «Ցավոք, մեր կառավարությունն այսօրվանից գործողության մեջ է դնում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքը, որը սահմանափակում է մեր (ավտոդպրոցների) լիազորությունները: Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպ չկա, որ առանց դասընթացներին մասնակցելու վարորդները մեքենա վարելու իրավունք ստանան: Բայց մերոնք արեցին: Սա հրատապ ու անարդյունավետ որոշում է: Կարծում եմ՝ հիմա իրավախախտումները կավելանան»,-ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ավտոդպրոցների առջեւ ծառացած խնդիրների մանրամասները՝ հաջորդ համարում: