Արևմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կարող է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Վաշինգտոնն ապօրինի համարի Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված՝ նավթը ապրանքով փոխարինելու պայմանագիրը, որը հակասում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:

Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հնարավորության մասին է խոսել Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման հնարավորությունը հեռախոսով քննարկել են Եվրախորհրդի նոր ղեկավար Դոնալդ Տուսկը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Երկու ղեկավարներն էլ մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը պատժամիջոցների պատճառով տարեկան կորցնում է 40 մլրդ դոլար:




Լրահոս