Չորրորդ ինքնիշխանություն. Ռոբերտ Քոչարյանն որոշել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՉԻ” տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը որոշել է ամառային հանգստի գնալ: Այս օրերին վերջինս, սովորականի նման, իր հանգիստն է անցկացնում Սևանա լճի մոտ գտնվող իր ամառանոցում, որի ամբողջ տարածքը հսկում են մոտ հարյուրի հասնող թիկնապահները: Քոչարյանին, ասում են, հսկում են ևԲ ջրում, ևԲ ցամաքում: Ցամաքում թիկնապահները զինված շրջում են ամեն թփի տակ, իսկ Սևանա լճում տարածքը հսկում են նավակներով: Եվ եթե որևէ մեկը հանդգնի հանկարծ մոտորանավակով կամ այլ փոխադրամիջոցով մոտենալ լճափի այդ հատվածին, ուր Քոչարյանի հանգստյան վայրն է, ապա թիկնապահները անմիջապես մոտենում են ու “վնասազերծում” մոլորվածին: Հատկապես ուժեղացված ծառայություն է իրականացվում այն ժամանակ, երբ Սեդրակիչը որոշում է սերֆինգ քշել: Չնայած “ՉԻ”-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նկատել է, որ իր “շեֆը” Երևանում է և ուրիշ տեղ չի գնացել:




Լրահոս