Սահմանվել է քաղաքացիների ընդունելության ժամանակացույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց. 
Երկուշաբթի, ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան
Երեքշաբթի, ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետի ժ/պ Օլգա Վարդանյան
ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան
Չորեքշաբթի, ժամը 14:00-16:00. Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
ժամը 16:00-18:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան
Հինգշաբթի, ժամը 14:00-16:00. Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյան
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան ժամը 16:00-18:00. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան
Ուրբաթ, ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան 
ժամը 16:00-18:00. Աշխատակազմի այլ կառուցվածքային 
ստորաբաժամումների մասով՝ Երևանի 
քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 
լիազորած ստորաբաժանման ղեկավարը:




Լրահոս