Վլադիմիր Կլիչկոն չի բացառում Պովետկինի հետ ռևանշ-մենամարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորս վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ընդգծել է ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի բարձր կարգը՝ վերջին երկու մենամարտերի ժամանակ և մտածում է հետագայում ռևանշ-մենամարտ անկացնելու մասին: Սակայն, մոտ ապագայում Կլիչկո-կրտսերն այլ ծրագրեր ունի:

Նշենք, որ Պովետկինի և Կլիչկոյի վերջին մենամարտը տեղի է ունեցել անցյալ աշնանը Մոսկվայում և ավարտվել է ռուս բռնցքամարտիկի պարտությամբ: Անձամբ Պովետկինը ռևանշը համարում է իր կարիերայի գլխավոր նպատակը:




Լրահոս