Ամենաթողություն է նաև Ստանիսլավսկու անվան թատրոնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր ցուցադրվում է «Մեա Կուլպա» («Իմ մեղքը») ներկայացումը:

Մեզ դիմած քաղաքացին իր բողոքը հայտնեց, որ գնել էր առաջին կարգի տոմս ներկայացումն անմիջապես դիմացից դիտելու համար, սակայն, գնալով ներկայացման, անակնկալի է եկել՝ տեսնելով, որ իրենց առջև ևս մեկ շարք աթոռներ են դրված: Ստացվում է, որ առաջին կարգի տոմս գնած այցելուները հայտնվել են երկրորդ կարգում:

Armlur.am-ի հետ զրույցում թատրոնի մենեջեր Արմեն Համբարձումյանը նշեց, որ սա առաջին նման դեպքը չէ: «Քանի որ ներկայացումը պահանջված է, շատ նորմալ է, որ դահլիճը կարող է լեփ-լեցուն լինել: Հենց դրանից ելնելով էլ՝ ավելացրել ենք զրո կարգ, որը շատ նորմալ է: Սա պետական թատրոն չէ, և նման աննախադեպ իրավիճակներին մենք կարող ենք նման լուծումներ տալ»,- նշեց մենեջերը՝ հավելելով, որ դժգոհություններ ունեցող քաղաքացիներին կարող են ետ վերադարձնել տոմսի գումարը:

Հավելենք, որ մենք տեղեկացանք, որ վերոնշյալ զրո կարգում հրավիրատոմսով դահլիճ եկած հանդիսատեսն է նստած:

Ստացվում է, որ առաջին կարգի տոմս ձեռք բերելը բավարար չէ առաջին շարքից ներկայացումը դիտելու համար, իսկ հրավիրատոմսով ներկայացածները, չգիտես ինչու, արտոնյալ կարգավիճակում են հայտնվում: Իսկ տոմսի գումարը վերադարձնելու պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ տոմսերը վաճառելուց և «պլանը» իրականացնելուց հետո թատրոնի ղեկավարությունն իմիջիայլոց է վերաբերվում հանդիսատեսի կարծիքին:

11

12

13

 

10




Լրահոս