Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը:
Այն կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից: