Գաբմաս ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur. am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մուշեղ Խաչատրյանը, վարելով Ֆորդ Կոսվորտ մակնիշի 33 LT 548 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոլդովական 2-րդ շենքի դիմաց դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել է Նորայր Ղարիբյանի վարած Սամանդ մակնիշի Տ2268 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ն. Ղարիբյանն ու Մ. Խաչատրյանը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ. Խաչատրյանը աշխատում է Գաբմաս ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ Ն. Ղարիբյանի վարած ավտոմեքենան պատկանում է Մարկիզ Շիկ ՍՊԸ-ին:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Խաչատրյանը գտնվում էր ոչ սթափ վիճակում: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս