Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կվերսկսի մարզումները հունվարին: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Մոդրիչի ապաքինումը լավ է ընթանում: Հունվարին նա կմիանա թիմին»,- նշել է նա:
Նշենք, որ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք էր ստացել «Եվրո- 2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած Իտալիայի հավաքականի դեմ խաղում և շարքից դուրս մնացել 3-4 ամսով: