Երբ քրեական հետապնդում է սկսվում նախկին արտգործնախարարի, ներկա պատգամավորի նկատմամբ, անկախ իրավական բաղադրիչից, միշտ լինում է նաև քաղաքական ենթատեքստ: Առավել ևս, երբ հետապնդումն սկսվում է Աժ ընտրություններից հետո և նախագահականից առաջ:
Եթե խնդիրը միայն քրեական հանցագործության բացահայտումը լիներ, ապա Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած ,Սիվիլիթասիե շուրջ հարուցված քրեական գործը` այն էլ նման ծանր մեղադրանքներով, կարոդ էր նաև ավելի վաղ սկսվել: “Սիվիթասը” գործում է 2008-ից, և ԱԱԾ-ն չէր կարող չիմանալ, որ Օսկանյանը, որպես “Սիվիլիթասը” պահելու միջոց, օգտվել է նաև Հանթսմանի և նրա հիմնադրամի հետ նախկին նախագահի և նրա վարչակարգի ունեցած կապերից: Եվ եթե ապօրինի գործարքներ են եղել ապա ստացվում է, որ աոաջին հերթին ԱԱԾ-ն ինքն է աչք փակել այդ ամենի վրա և հանցավոր անգործություն ցուցաբերել: Հանթսմանի հետ կապերի մասին Օսկանյանի գործի շրջանակներում տեղեկատվական արտահոսք թույլ տալով` ԱԱԾ-ն փորձում է ցույց տալ նաև երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կապը այս ամենի հետ: Եթե այդպես է, ապա սա Քոչարյանին կաշկանդելու համար է արվում:Բոլոր սլաքները բացառապես Օսկանյանի դեմ ուղղելով` իշխանությունը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն իրեն առայժմ պետք է և այդ կուսակցությունը քայքայելու նպատակ չունի: Դրա փոխարեն առանցքային խնդիր է համարում ԲՀԿ-ից Օսկանյանի գործոնի արագ չեզոքացումը: Բայց դա կախված է նրանից, թե ինչ շահագրգռություններ ունի Ռոբերտ Քոչարյանը: Այս օպերացիան սկսելով` իշխանությունը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին կանգնեցնել փաստի առաջ: Սա մի միջոց է` ստիպելու Քոչարյանին հենց այս փուլում բացահայտելու իր խաղաքարտերը կամ նահանջելու: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ում իսկապես Քոչարյանի ժանդարմի գործառույթն է իրականացնում, ու վերջինս չմիջամտելով ներկայիս զարգացումներին, հանդուրժում է կուսակցությունից Օսկանյանի գործոնի մեկուսացումը, որին կարծես թե դեմ չէ հենց Գագիկ Ծառուկյանը, ապա ոչ միայն կորցնում է իր գործոնը ԲՀԿ-ում և այս կուսակցությանը` իբրև հենարան, այլև խաչ է քաշում նախագահական ընտրությունների հետ կապված իր պլանների վրա: