Թեհրանը Վաշինգտոնի հետ քննարկում է միայն հակամարտության լիակատար դադարեցման հարցը. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ենթադրություններ են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Ալ Ջազիրան», հղում անելով իր աղբյուրներին, նախկինում պնդել էր, որ Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է երկարաժամկետ խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է ուրանի հարստացման դադարեցում մինչև 15 տարի ժամկետով: Ավելի ուշ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հերքել է այս տեղեկատվությունը, նշելով, որ Իրանի առաջարկները ԱՄՆ-ին չեն ներառում դրույթներ, որոնք պահանջում են Թեհրանից սառեցնել ուրանի հարստացումը կամ բացել Հորմուզի նեղուցը:
«Միջուկային խնդրին վերաբերող բոլոր մանրամասները, որոնք ներկայացված են, հիմնականում ենթադրություն են։ Այս փուլում մենք չենք քննարկում պատերազմի լիակատար ավարտից բացի որևէ այլ հարց, և թե ինչի կհասնենք ապագայում, կորոշվի ապագայում՝ իր ժամանակին», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։





























