Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, ով Երևանում է՝ մասնակցելու European Political Community գագաթնաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակել է Երևանի լուսանկար՝ Արարատի ֆոնին։
Գրառմանը կից նա գրել է․
«Շնորհակալություն 8-րդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար, սիրելի Նիկոլ։
Մենք այստեղ ենք՝ Հայաստանում, ցույց տալու համար, որ Եվրոպան մեկ մեծ և ընդարձակ ընտանիք է։ Մենք միավորված ենք նույն շահերով և կանգնած ենք նույն մարտահրավերների առաջ։
Այսօր մենք կաշխատենք Եվրոպայի անկախության հիմնասյուների վրա»։
Գագաթնաժողովի շրջանակում Երևանում հավաքվել են եվրոպական երկրների առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ քննարկելու անվտանգության, տնտեսական և քաղաքական համագործակցության կարևոր հարցեր։


Անի Վարդանյան

























































































