Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 28 հազար տոննա բեռ։
Նրա խոսքով՝ առաջին անգամ սկսվել են նաև ադրբեջանական նավթամթերքների՝ բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստան։ Ալիևը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստան է արտահանվել շուրջ 12 հազար տոննա նավթամթերք։
Ադրբեջանի նախագահը այս հայտարարությունները արել է տեսազանգի միջոցով՝ ելույթ ունենալով European Political Community 8-րդ գագաթնաժողովում։
Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացի կարևոր արդյունքներից մեկը տրանսպորտային կապերի զարգացումն է։ Ալիևի խոսքով «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ և կդառնա նաև Միջին միջանցքի մաս։
Ելույթի ընթացքում Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն իսկ զգում են խաղաղության գործնական օգուտները։
Անի Վարդանյան




























