Կառավարության առաջարկով այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Նիստի հենց սկզբում ԲՀԿ-ական Նաիրա Զուրաբյանն ասաց. «Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդելը»` մինչև նիստին անցնելը և մինչև 7 վարկային պայմանագրերի քննարկումը, առաջարկում եմ արտահերթ նիստ գումարել և երկրում տիրող իրավիճակին լուծումներ առաջադրել: Ի՞նչ է նշանակում ազատամարտիկի կամ էլ ԱԺ պատգամավորի վրա ձեռք բարձրացնել»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «ԲՀԿ» -ն այս նիստը կբոյկոտի, եթե վերոնշյալ խնդիրների վերաբերյալ արտահերթ նիստ չգումարվի:
ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ եթե չընդհատվի նիստը և արտահերթ նիստ չգումարվի, իրենք ևս չեն մասնակցելու նիստին:
Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց և խմբակցությունների ղեկավարներին իր աշխատասենյակ հրավիրեց խորհրդակցության: