Հանրահայտ մարտիկը, գտնվելով բանտում, վարում է առողջ ապրելակերպ ու իր համախցակիցներին ներգրավում է սպորտի մեջ:
Խառը մարտարվեստի 33-ամյա մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն բռնաբարության մեղադրանքով այժմ գտնվում է բանտարկության մեջ: Սակայն բանտախուցը մարզիկին չի խանգարում առողջ ապրելակերպ վարել: Ամեն օր Եմելյանենկոն մի քանի ժամ շարունակ անցկացնում է կալանավայրի մարզասրահում: Նա նաև սկսել է իր համախցակիցներին ներգրավել սպորտին:
Ինչպես պատմում են Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները, հանրահայտ մարտիկը բանտախցում իր կարգ ու կանոններն է սահմանել: Եթե իր համախցակիցներից ինչ-որ մեկը պատրաստվում է ծխել, ապա նա պետք է 20 անգամ սեղմում (ժիմ) կատարի: Բանտարկյալները պատշաճ կերպով հետևում են Եմելյանենկոյի սահմանած նոր կանոններին:
Հավելենք, որ Ալեքսանդր Եմելյանենկոն մեղադրվում է 26-ամյա Պոլինա Ս. բռնաբարության մեջ: