Այսօր՝ հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 6.30-ի սահմաններում Երևանի Հրազդանի կիրճում՝ Փարվանա ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 35-ամյա Արամ Ավագյանի վարած Նիսան Տիդա մակնիշի 90 AA 777 համարանիշի և Դավիթաշեն 3-րդ փողոցի բնակիչ 57-ամյա Էդուարդ Վարդանյանի կողմից վարած Գրանդ Չերոկի մակնիշի 86 ՕՕ 888 համարանիշի մեքենաները:
Բախման հետևանքով Գրանդ Չերոկին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել մայթին:
Դեպքի վայր ժամանծ շտապ օգնության բրիգադը առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Գրանդ Չերոկիի վարորդին, ինչից հետո վարորդները հայտնել են, որ լուրջ վնասվածքներ չունեն և հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի