Երեւանի կենդանաբանական այգին “Արեւորդի” բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում, շաբաթ օրերին ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը եւ մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին: Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը. Հունիսի 30-ին` “Շնակապիկ ավազակները. կապկատագնապ Հարավային Աֆրիկայում”, հուլիսի 7-ին` “Բաման եւ կորած գորիլաները”, հուլիսի 14-ին` “Կակաչի խոստումը”, 21-ին “Անդերի վայրի դեմքերը”:
Բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն կենդանաբանական այգում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ