Կանեփ՝ տան բակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հաղորդում էր ստացվել, որ իրենց հարևան Արմենը, որը բնակվում է Սիսվան փողոցի թիվ 16 տանը, իր բակում աճեցնում է կանեփի բույսեր:
Հունիսի 27-ին  պարզվել է, որ Արմենը 1961 թ. ծնված  Արմեն Մ.-ն է /նախկինում դատված ՀՀ քրեական օրենսգքրի 177 հոդվածի և 268 հոդվածի մեղադրանքով/: Նրան պատկանող  տան բակի կից հողամասից հայտնաբերվել և առգրավվել է   20 գ կշռով կանեփի 3 բույս: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս