ԼՂ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից (6 արկ) և ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6 հազար կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է», – ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: