Ղեկավարվում եմ օրենքով, այլ ոչ կարծիքով. Վլադիմիր Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խոստանում եմ առավելագույն սկզբունքայնություն դրսևորել ռազմական բժիշկներին “Հարսնաքարում” ծեծի ենթարկելու և Վահե Ավետյանի մահվան   հետաքննության հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Անդրադառնալով գործը վերաորակելուն՝ ոստիկանապետը նշել է, որ ոչինչ չի բացառվում, սակայն ավելացրել է նաև, որ քննություն է գնում: Անդրադառնալով լրագրողների հարցին, թե չե՞ք կարծում, որ Ռուբեն Հայրապետյանն էլ պետք է պատասխանատվություն կրի միջադեպի համար՝ պատասխանել է. “Ղեկավարվում եմ օրենքով, այլ ոչ կարծիքով: Քննությունը կլինի թափանցիկ և կպատասխանի բոլոր հարցերին”,- ասել է Գասպարյանը:




Լրահոս