Պայթյուն Չարենցի փողոցի բնակարաններից մեկում (ֆոտո,թարմացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել էր armlur .am-ը այսօր՝ հուլիսի 3-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես  armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Չարենցի 64 շենքի 1-ին բնակարանում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Հանրապետական այրվածքների կենտրոն: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ փլուզվել է տան սենյակի պատերը: Նշված բնակարանում տեղադրված է նաև գազի ազդանշանային սարքը, որը հոսանքից անջատված է եղել և այդ պատճառով գազի փականը չի փակվել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով բնակարանը պատկանում է Ալբերտ Լալայանին, սակայն նշված բնակարանում վարձակալական հիմունքներով ապրում էին ամուսիններ, ովքեր պարսկահայեր էին, և ամուսինը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Ալեն Ղարամանյանն է, իսկ կնոջ անունը Արշին է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս