Եթե հանցագործին իմ ձեռքը տան, ես իմ ձեռքերով իրեն կվերացնեմ. Մարգարիտ Եսայան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորի համար մեծ ողբերգություն է տեղի ունեցել և շատ ցավալի դեպք: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրու ողբերգական դեպքերին՝ այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Մի ամբողջ ընտանիք է սպանվել, և կարծում եմ, որ հանցագործն ուղղակի մահապատժի պետք է ենթարկվեր: Եթե հանցագործին իմ ձեոքը տան, ես իմ ձեռքերով իրեն կվերացնեմ: Նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, բայց այդ կորուստն անվերադարձ է», – նշեց նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում դաժանաբար սպանվել է մի ամբողջ ընտանիք: Սպանության մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս