Ցավում եմ, որ չեմ քվեարկել Նոյերի օգտին. Ռոբերտ Լևանդովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ափսոսում է, որ «Ոսկե Գնդակ»-ի համար քվեարկել է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի օգտին:

«Ցավում եմ, որ չեմ քվեարկել Նոյերի օգտին: Եթե ես փոփոխության հնարավորություն ունենայի, ապա կքվեարկեի ոչ թե Ռոնալդուի, այլ հենց նրա օգտին:

Քվեարկել եմ օգոստոսին: Հիմա ես այլ ընտրություն ունեմ: Ցանկանում եմ ներողություն խնդրել Նոյերից: Ապշեցի, երբ նրան տեսա երրորդ հորիզոնականում»,- հայտարարել է Լևանդովսկին:




Լրահոս