Դոլարի փոխարժեքը կրկի՞ն կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԲ-ի ծավալած գործունեության վերաբերյալ կոնկրետ և որոշակի մանրամասներ չեմ կարող ասել: Չեմ կարող ասել նաև՝ դոլարի քաղց կա ԿԲ-ում, թե՝ ոչ, սակայն պետք է նշեմ, որ դոլար-դրամ կուրսի տատանումներն ակնհայտորեն չեն դադարել, դա շարունակական պրոցես է և պայմանավորված է հիմնականում ռուբլու գոտու հետ»,- Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Վերջինս ասաց, որ ինքը համոզված չէ, որ այստեղ ԿԲ-ն է դոլարի արհեստական դիֆիցիտ ստեղծում:

«Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, սակայն չեմ էլ ժխտում, որ դա հնարավոր տարբերակ է»,- ասաց Բոստանջյանը` հավելելով. «Դրամ-դոլար կուրսի տատանումները պայմանավորված  են ռուբլու գոտու հետ: Հավանականությունը բավականաչափ մեծ է, որ դոլարը վերստին արժևորվի, իսկ դրամը` արժեզրկվի»:

 




Լրահոս