Ինչո՞ւ ռուս զինվորականները չեն հրապարակում Պերմյակովի լուսանկարը. արդյո՞ք նա ծեծված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, նա անձամբ Գյումրու 102-րդ ռազմաբազայի պատժախցում տեսել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանած Վալերի Պերմյակովին՝ փոքրիկ անցքից:

Ինչո՞ւ ռազմաբազայի հրամանատարական կազմը թույլ չի տվել ԱԺ պատգամավորին եւ նրան ուղեկցած քաղաքացի Պետրոսյանին, որպեսզի լուսանկարեն ռուս զինվորին: Armlur.am-ին լուրեր հասան այն մասին, որ Վալերի Պերմյակովը գուցե ծեծված վիճակում է, դրա համար էլ ռուսները թույլ չեն տալիս նրա լուսանկարը հրապարակել: Ընդ որում ուշագրավն այն է, որ Գյումրիում լուրեր են պտտվում այն մասին, որ Վալերի Պերմյակովը ծեծվել է հենց ռազմաբազայում, դրա համար էլ զենքը վերցրել ու փախել է զորամասից:

Հուսանք՝ ՀՀ եւ ռուս պաշտոնյաների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իսկապես առաջիկայում կհրապարակվի նրա լուսանկարը:

Ի դեպ, Armlur.am-ի տեղեկություններով, ռուսական կողմը չի համաձայնել, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտնի ռազմաբազա:




Լրահոս