Հունվարի 16-ին, ժամը 02.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում (21-րդ կմ)՝ ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 03.00-ից մինչև 07.53-ը հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատանքների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից մոտ 300 մ հեռավորության վրա հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 07 SO 068 պետհամարանիշով ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից մոտ 150 մ հեռավորության վրա վարորդ` 1980 թ. ծնված Ռ. Հ.-ի և անձը չպարզված ուղևորուհու դիերը:
Հրշեջ-փրկարարները դիերը պատգարակով բարձրացրել են ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: