ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանը դարձավ 58 տարեկան: Ըստ իշխանական շրջանակներից հաղորդվող տեղեկությունների՝ նա իր ծննդյան օրը չի նշել, քանի որ նախորդ օրը մահացել է «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նշվում էր, որ միայն այդ պատճառով Ս. Սարգսյանը հրաժարվել է շքեղ միջոցառում անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, փոքրիկ, համեստ միջոցառում անցկացրել է կառավարական իր ամառանոցում մտերիմ շրջապատի հետ: Այնտեղ են եղել հայտնի գործարար, Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղը), ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ այլք: Ներկաները շնորհավորել են Սարգսյանին ու հեռացել:




Լրահոս