Իտալական «Ռոմա»-ն քննարկում է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու հնարավորությունը:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռոմա»-ն փոխարինող է փնտրում թիմը լքող Մատրիա Դեստրոյին: Նշվում է, որ հռոմեացիները պատրաստվում են 20 մլն եվրո տրամադրել հայազգի կիսապաշտպանի տրանսֆերի համար: