ԼՂՀ նախագահի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանը երեկ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմում։ Հանձնաժողովը այսօր բավարարեց Խաչատրյանի դիմումը, փոխանցում է “Ազատություն” ռադիոկայանը: Այսպիսով, Ղարաբաղի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարը կշարունակեն երեք թեկնածուներ։ Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում նախատեսված են հուլիսի 19-ին։




Լրահոս