Օլիմպիական կրակը հասել է թագուհու դղյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Օլիմպիական կրակը դիմավորել է Վինձորի դղյակում: Կրակը ներս է տարել  նեթբոլի 74-ամյա լեգենդ Ջինա Մակգրեգորը, ով հորդառատ անձրևի տակ է ընկել եւ թրջվել:  Օլիմպիական կրակը տանելու պատվին են արժանացել նաեւ  թեթեւատլետ 83-ամյա Ռոջեր Բաննիսթերը, ով կրակը տարել է Օքսդորդի մարզահամալիրով  եւ նշանավոր թիավարող Սթիվ Ռեդը, ով Օլիմպիադայի խորհրդանիշը  կանցկացնի Թեմզա գետի վրայով: Կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 26-ին:




Լրահոս