Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգոս Կասուլիդիսը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է Կիպրոսի դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-կիպրական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի՝ նպաստելով երու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստանի ու Կիպրոսի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը և ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով այդ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպան Կասուլիդիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: