«Թուրքական հոսք» կառուցելու Ռուսաստանի որոշումը վերջնական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչին այն մասին, որ «Թուրքական հոսք» կառուցելու որոշումը վերջնական է և Եվրահանձնաժողովը պետք է շտապ ձեռնամուխ լինի սեփական ենթակառուցվածքների կառուցմանը, որպեսզի ապահովի իր սպառողներին գազամատակարարմամբ:

Նովակի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը հարավ-արևելյան ու կենտրոնական Եվրոպայում անհրաժեշտ է կարճ ժամանակում սեփական ենթակառուցվածքը զարգացնելու որոշում կայացնի, որպեսզի գազի համապատասխան ծավալները հասցվեն եվրոպացի սպառողներին:




Լրահոս