«Իմ բոլոր կուսակից ընկերներն էլ հոգու խորքում բարձրաձայն ցավակցում են»:
Թվում է՝ բազմափորձ պատգամավորն ավելի հասկանալի պետք է խոսի, քանի որ տասնյակ տարիներ նրա միակ հիմնական զբաղմունքը խոսելն է, բայց արի ու տես՝ էլի չստացվեց Մինասյանի մոտ: Նա հերթական անգամ այնպիսի անհեթեթ միտք է հայտնել, որ դժվար է վերծանել, թե ինչ էր ցանկանում ասել: Ի՞նչ է նշանակում՝ հոգու խորքում բարձրաձայն ցավակցել: Թեեւ ո՞վ գիտե, գուցե շարքային քաղաքացիների ինտելեկտուալ մակարդակը չի բավարարում, որպեսզի պատկերացնեն, թե ինչպես են ցեղակրոնները հոգու խորքում բարձրաձայն ցավակցում: Դա բացառիկ ընդունակություն է, որով օժտված են բացառապես ՀՀԿ-ականները: