Ռուբեն Հայրապետյանը բարձր տղա է. Արտաշես Գեղամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանն իր համերաշխությունն է հայտնում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և իր խորին ցավակցությունը` Վահե Ավետյանի ընտանիքին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն՝ Արտաշես Գեղամյանն ասաց. “Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունոցող մարդ և հիմա, երբ չորս կողմից ինչ-որ հարձակումներ են գործում, հասել են նրան, որ իրա օջախի առաջ պիկետ անեն, Աստված կտա, ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այդ ստորները, որոնք Հայաստանում գրանցում չունեն և որոնք այս ամենը հրահրել են”:
Գեղամյանի կարծիքով շատ ու շատ մարդիկ այս ողբերգությունը քաղաքականացնում են: “Ավաղ, ստորաբար փորձում են ենթարկել իրենց քաղաքական նպատակներին, և դարձրել են ողբերգությունը շահարկումների առարկա”,- ասաց նա: 




Լրահոս