Հուլիսի 8-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մինչեւ հուլիսի 15-ն անցկացվող կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 170 ֆիլմ, որից 65-ը` մրցութային ծրագրում: Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կինոերկրպագուներին նոր ասելիքով է ներկայանում: Ի դեպ, այն անցկացվում է 9-րդ անգամ: Կինոփառատոնը պահպանել է արդեն ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այդ շարքում նորություն է «Գիրք եւ կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի բացառիկ ցուցադրությամբ:
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ