Սիրիայում ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Հալեպի Թիլել փողոց՝ Հայ Կաթողիկե Համայնքի Առաջնորդարանի և նրա կողքին գտնվող Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցու մոտ:
Դրա հետևանքով վնասվել են բնակարաններ, խանութներ և ավտոմեքենաներ, այս մասին հաղորդում է Բերիոյ նյուզը: