Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեպքում կկրկնվի Ուկրաինայի ճակատագիրը. Իրինա Խակամադա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերի խորհրդի անդամ Իրինա Խակամադան ադրբեջանական կայքերից մեկի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Վերջինս կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այժմ աշխարհում ոչ մեկի չի հետաքրքրում:

«Հասկացե՛ք, այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն աշխարհին չի հետաքրքրում: Համաշխարհային քաղաքականությունն այժմ զբաղված է ուկրաինական խնդրով, որպեսզի այստեղ նոր պատերազմ չբռնկվի, այսինքն ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:

Եվ ներկայիս ստատուս-քվոյի  ցանկացած խախտումը վատ կանդրադառնա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Ձեր առջև Ուկրաինայի օրինակն է»,-ասել է նա:




Լրահոս