Armenian text to speach

75 տոկոս ձայնով կհաղթի ԼՂՀ գործող նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Առաջին փուլում մոտ 75% ձայնով կհաղթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նախագահական ընտրությունների երկրորդ թեկնածու Վիտալի Բալասանյանը կհավաքի մոտ 20 տոկոսը, իսկ Արկադի Սողոմոնյանը կհավաքի 5 տոկոս ձայն։ “Բակո Սահակյանն իր նախագահության տարիներին պայքարել է կաշառակերության դեմ, այդ իսկ պատճառով շատ մարդիկ են տուժել, զրկվել աշխատանքից: Այդ զանգվածը նրան այսօր չի ընտրի”,- այսպիսի կարծիք հայտնեց Ադիբեկյանը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախընտրական քարոզարշավն ավարտվում է այսօր՝ հուլիսի 17-ին, իսկ նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին։



Լրահոս