Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Հական Ֆիդան մոտ ժամանակներս կարող է հրաժարական տալ: Այս մասին հայտնում են Թուրքիայի կառավարությունում եղած աղբյուրները. փոխանցում է Trend-ը:
Նրանց տեղեկությունների համաձայն` Ֆիդան կլքի իր պաշտոնը մինչև փետրվարի 10-ը: Այնուհետև նա մտադրություն ունի մասնակցել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններին, որոնք կկայանան 2015թ. հունիս ամսին:
Ընդ որում, կառավարությունում ոչ բոլորն են համաձայն Հական Ֆիդանի որոշման հետ, քանի որ հրաժարականից հետո նա կկորցնի իր անձեռնմխելիությունը: