Քիչ առաջ Երիտասարդական մետրոյում ռուս տղամարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ րոպեներ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում 73-ամյա տղամարդ է մահացել:

 Armlur.am-ի հետ զրույցում մետրոպոլիտենի գործերի կառավարիչ Վլադիմիր Սարդարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ տղամարդը եղել է դստեր հետ: Նա ազգությամբ ռուս է, ՀՀ քաղաքացի:

Այն ժամանակ, երբ իջել է գնացքից, ուղևորները նկատել են, որ իրեն լավ չի զգում: Հասցրել են մինչև երկար միջանցք՝ միաժամանակ ահազանգելով շտապ օգնություն: Բժիշկների ձեռքում էլ քաղաքացին մահացել է:

Այս պահին կայարանում են գտնվում շտապ օգնության և ոստիկանության աշխատակիցները:




Լրահոս